Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում


Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում

  • 19-01-2022 16:46:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022):  Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
 
Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 
 
2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ: 
 
Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:
Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:
 
Մասնակցելու համար անհրաժեշտ է https://www.conftool.com/ecer2022/index.php?page=login հարթակում գրանցվել մինչև  2022 թ. հունվարի 31-ը:
 
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել ecer2022_yerevan@ysu.am էլ. հասցեին:
Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ  https://eera-ecer.de/ecer-2022-yerevan/  հղմամբ և  կից առդիրներից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն