Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել


Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել

  • 19-01-2022 20:48:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 2022 թվականի հունվարի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն:
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն