Օդի ջերմաստիճանը կբարձրանա


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • 22-01-2022 19:18:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է հանրապետության տարածքում`
 
հունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն