Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. քննարկվել են ԵԱՀԿ-ի աշխատանքին, ՀԱՊԿ-ին և սահմանազատմանն առնչվող հարցեր


Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. քննարկվել են ԵԱՀԿ-ի աշխատանքին, ՀԱՊԿ-ին և սահմանազատմանն առնչվող հարցեր

  • 22-01-2022 19:48:08   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
 
Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում դիտարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվաի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը:
 
Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով տարվող աշխատանքի շարունակությունը:
 
ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությամբ պայմանավորված՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները:
 
Փաշինյանի խնդրանքով՝ ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play