Ռուսաստանը նաև ռազմական կործանիչներ է տեղափոխում Բելառուս


Ռուսաստանը նաև ռազմական կործանիչներ է տեղափոխում Բելառուս

  • 22-01-2022 20:15:06   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ հրապարակել՝ ցուցադրելով «Սուխոյ» ռազմական օդանավի թռիչքը դեպի Բելառուս։
 
Նախօրեին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բրեստ է ժամանել ռուսական զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հերթական էշելոնը։
 
Ըստ «Ռոյթերսի» հաղորդման՝ Ուկրաինայի սահմաններին տեղակայած 100 հազարանոց զորքը Ռուսաստանն ավելացնում է ավելի շատ զորքեր բերելով Սիբիրից ու հեռավոր արևելքից։ Ռուսական զորքերը տեղափոխվում են Բելառուսի հարավային սահմաններ, որոնք Կիևից գտնվում են ընդամենը 75 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուս-բելառուսական զորավարժությունները նախատեսված են փետրվարի սկզբին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը