22-01-2022 21:14:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։