Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նախագահի հրաժարականի ընթացակարգը
24-01-2022 11:27:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրապետության նախագահի հրաժարականին։ «ՀՀ Սահմանադրության 142 հոդվածի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայան՝ հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիումով՝ առաջինը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահը այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
Երկրորդը, հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարի մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։