Պարտավոր ենք բանակում ծառայող մեր հարազատներին տեղեկացնել, որ ավելի ուշադիր լինեն առաջնագծում. Նաիրի Հոխիկյան


Պարտավոր ենք բանակում ծառայող մեր հարազատներին տեղեկացնել, որ ավելի ուշադիր լինեն առաջնագծում. Նաիրի Հոխիկյան

  • 24-01-2022 12:16:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Վերջին 2 օրվա ընթացքում միայն Մեծ Բրիտանիայից մի քանի հազար տոննա զենք ու զինամթերք է տեղափոխվել Ուկրաինա։
 
Մեծ քանակության զենք Ուկրաինա են տեղափոխել նաև ԱՄՆ-ն, Գերմանիան և Թուրքիան։ 
 
Ռումինիայում տեղակայված ամերիկյան արտադրության մեծաքանակ տանկերը տեղափոխել են Ուկրաինայի սահման, նաև Սև ծովի առափնյա հատվածներ։ 
 
Իսպանիան և Թուրքիան միացել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին ու Սև ծովում մոտեցել Ռուսաստանի ափերին։ Իսկ ռուսները ակտիվորեն իրենց զորքերը տեղակայում են Ուկրաինայի սահմանին և Սև ծովի ափամերձ շրջաններում, երկինք են իրենց հանել լավագույն կործանիչները, ռազմական համար մեկ է տրված ռազմածովային ուժերին։ 
 
Բելառուսում զորավարժությունների անվան տակ գործի են դրվել մեզ հայտնի Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Ուկրաինայի մայրաքաղաքն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ։ 
 
Թուրքիան պաշտոնապես աջակցություն է հայտնել Ուկրաինային և շարունակում է մատակարարել Բայրաքթարներ և այլ զենքեր։ 
 
Ներքևում կդնեմ բոլոր նշածներիս տեսանյութերը՝ որպես փաստ։
 
Մի քանի տասնյակ երկրներ շտապ կարգով Ուկրաինայից տարհանել են իրենց դեսպանությունների աշխատակիցներին։
 
Եթե մենք և մեր իշխանությունները չենք հասկանում, թե ինչ է նշանակում այս ամենը, ապա գոնե պարտավոր ենք բանակում ծառայող մեր հարազատներին տեղեկացնել, որ ավելի ուշադիր լինեն առաջնագծում։ Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն իրադարձությունների տագնապալի զարգացումից և մեծ բախումից։ Չմեղադրեք խուճապ տարածելու համար։ Մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play