Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում


Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում

  • 24-01-2022 13:04:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։
 
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։
 
Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։
 
«Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,– ասաց նա։
 
Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, դեկտեմբերի 12–ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:
 
Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play