Սարգսյանի հեռանալով Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի․ Վոդոլացկի


Սարգսյանի հեռանալով Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի․ Վոդոլացկի

  • 24-01-2022 13:29:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին ասել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը չի հանգեցնի Հայաստանի վարած արտաքին քաղաքականության փոփոխությանը:
 
«Երևանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, հայ-ռուսական հարաբերություններն էլ նույնը կմնան», - ասել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Վոդոլացկին:
 
Նրա խոսքով, Հայաստանի նախագահն ինքն է նշել, որ լուրջ ազդեցություն չունի ոչ արտաքին օրակարգի և ոչ էլ ներքին հարցերում, քանի որ բոլոր լծակները և միջոցները վարչապետի ձեռքում են:
 
«Հավանաբար նա [Արմեն Սարգսյանը] համաձայն չէ Հայաստանի տարածքում տեղի ունեցող կամ տեղի ունենալիք ինչ-որ գործողությունների և ներքին գործընթացների հետ, դա իր իրավունքն է, նա հայոց հասարակության շրջանում հարգված մարդ է: Կարծում եմ` նա իր տեղը կգտնի և կշարունակի աշխատել քաղաքական ասպարեզում», - ասել է Վիկտոր Վոդոլացկին:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը