Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. Հայաստանը պատրաստ է բանակցությունների. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. Հայաստանը պատրաստ է բանակցությունների. Նիկոլ Փաշինյան

  • 24-01-2022 21:28:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

pastinfo.am Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց այդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավկերպվի, պետք է բանակցություններ տեղի ունենան, ու Հայաստանը պատրաստ է բանակցություններին, սրա մասին մենք միշտ հայտարարել ենք: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
Ինչ վերաբերվում է դիտարկումներին, թե արդյո՞ք Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:
 
Փաշինայնի խոսքով՝ մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք:
 
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգն իրենց կառավարության համար ռազմավարական օրակարգ է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play