Ինչ է թաքնված հրաժարականի ետեւում․ անպատասխան հարցեր և հնարավոր «վտանգներ»


Ինչ է թաքնված հրաժարականի ետեւում․ անպատասխան հարցեր և հնարավոր «վտանգներ»

  • 25-01-2022 17:00:30   | Հայաստան  |  Օրվա թեման



Հայաստանի նախագահը հրաժարական է տալիս. կիրակի երեկոյան այս լուրը անակնկալի բերեց Հայաստանի քաղաքացիներին և բազում հարցեր առաջացրեց փորձագիտական դաշտում: Նախագահի հրաժարականի հայտարարությունը շատերը որպես ահազանգ ընկալեցին` փորձելով մեկնաբանել, թե ինչու հենց այս պահին Արմեն Սարգսյանը որոշեց հեռանալ և ինչու այդ մասին հայտարարեց` գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս: 
 
Իշխանության կողմից ՀՀ նախագահի քայլը դեռևս որևէ գնահատականի կամ մեկնաբանության չի արժանացել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում վերլուծել են նախագահի հրաժարականը` հնարավոր «վտանգներ» տեսնելով այդ որոշման հիմքում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանին և ինքը խուսափում է այդ ամենից։  «Ես վերջին ժամանակահատվածում նախագահի ինստիտուտի գործունեությունը որևիցե կերպ չեմ կարող  համադրել մեր պետականության ամրապնդման և դրա շուրջ ընթացող որևէ գործընթացի հետ, և չեմ կարող ասել, որ ՀՀ նախագահի ինտիտուտը որևէ գործունեություն է ծավալել: Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանն  իր հրաժարականը տվել է դրսից: Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել: Ինքը կարծես, որևէ առողջական խնդիր չունի, կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դրա մասին: 
 
Մանրամասն՝ տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Օրվա թեման