Հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի թեկնածու


Հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի թեկնածու

  • 25-01-2022 19:48:41   | Հայաստան  |  Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը չվերցրեց պատգամավորական մանդատը, երբ "Հայաստան" դաշինքը մտավ խորհրդարան ու ճիշտ արեց, որովհետև դա պատշաճ չէր լինի նախկին նախագահի կարգավիճակին։ Հույս ունեմ, որ հիմա նա չի առաջադրվի նախագահի թեկնածու, որովհետև պատշաճ չի լինի Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահի պարտությունը խորհրդարանական քվեարկության արդյունքում։ Սա իմ կարծիքն է` անկախ այն հանգամանքից, որ երբեք Քոչարյանի կողմնակիցը չեմ եղել։
 
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական