Ո՞վ կփոխարինի Արմեն Սարգսյանին. փետրվարի 17-27-ը Հայաստանը նոր նախագահ կունենա
27-01-2022 09:00:59 | Հայաստան | Օրվա թեման
Ո՞վ է լինելու Հայաստանի նոր նախագահը. սա էր Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարությանը և դրա քննարկումներին հաջորդած գլխավոր հարցը: Սոցցանցերում և մամուլում արդեն շրջանառվում են նախագահի հնարավոր թեկնածուների անուններ, ինչպես օրինակ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Արարատ Միրզոյանի անունները։ Որոշ շրջանակներ նույնիսկ քննարկման առարկա էին դարձրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հնարավոր թեկնածությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հարցուպատասխանի ընթացքում, սակայն, հստակ նախանշեց, թե ինչպիսի թեկնածու են պատկերացնում Հայաստանի նախագահի պաշտոնում: Նա ասաց, որ պետք է գնան այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։