Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպման


Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպման

  • 27-01-2022 14:23:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սույն թվականի հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզում կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվում էր Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:
 
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում։ «Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալը անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների», - ընդգծեց նախարարի տեղակալը։
 
«Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուններն են», - նշեց  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:
 
2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեն ազգային փորձագետներից բաղկացած խմբի հետ միասին EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները:
 
«Վերջին տարիներին՝ ամռան սեզոնին, Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով «ծաղկելու» խնդրի առջև է կանգնել: Սա լճում ֆոսֆորի մեծ քանակի հետևանք է, որին նպաստում է նաև կեղտաջրերի արտահոսքը։ Այս ուսումնասիրության շրջանակում առաջարկվում են լուծումներ կենտրոնացված, կիսակենտրոնացված և ապակենտրոնացված եղանակներով, և համեմատվում են դրանցից յուրաքանչյուրի համար կանխատեսվող ծախսերը: Սա քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա կայացնելու փաստերով հիմնավորված որոշումներ: Այնուհետև ուսումնասիրությունը կարող է իրականացվել օրինակելի ձևովաչափով՝ նպաստելով ոչ միայն կենսազանգվածի քանակի ավելացման կրճատմանը, այլև ՀՀ-ում բնակվող հանրության իրազեկման բարձրացմանը։ «Ջրի պահպանությունն այնպիսի հիմնախնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և որի լուծման հարցում պետք է մասնակցություն ունենան բոլորը», - նշեց Ռոմաս Ռադկեն:
 
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ծրագրի գործընկերներին ներկայացնել միջազգային եւ ազգային փորձագետների կողմից իրականացված ելակետային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները: Արդյունքների ներկայացումից հետո գործընկերներն ընտրեցին կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը:
 
Սույն նյութը պատրաստվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում։ Վերջինիս բովանդակության համար պատասխանատու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի EU4Sevan ծրագրային թիմը, և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) տեսակետը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play