Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը
27-01-2022 17:37:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների պաշտպան
Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: