44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին


44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին

  • 28-01-2022 11:26:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն ստեղծել է ռազմահայրենասիրական  խմբակներ, որտեղ կարող են ըդգրկվել 15-18 տարեկան պատանիները:  Խմբակներում իրականացվող անվճար կրթական ծրագրի նպատակը ֆիզիկապես կոփված, բազմակողմանի զարգացած, հայրենիքը պաշտպանելու ունակ, ռազմահայրենասիրական ոգի ունեցող, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ դաստիարակված պատանիներ մեծացնելն է: 
 
Ծրագրի շահառու պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու կրակային ու ձեռնամարտի դասընթացների, զորավարժությունների, մրցույթների,տարբեր քննարկումների, արշավների, սովորել ցուցաբերել առաջին բուժօգնություն: 
 
Կապանում, Երևանում և Արմավիրում արդեն գործում է 6 խմբակ, որտեղ պարապմունքներ են անցկացնում 120 պատանիներ։
 
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Զինվոր» կրթամարզական ՀԿ միջոցառումներ է նախատեսել:  ՀԿ-ի և  Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի համագործակցությամբ  44 պատանիներ կայցելեն Եռաբլուր, քայլերթով ծաղիկներ կխոնարհեն  հերոսների շիրիմներին: 
 
Ապա կշաժվեն Վաղարշապատ՝ մասնակցելու Մշակույթի պալատում կազմակերպվելիք միջացառմանը: Պատանիները ռազմական գիտելիքները կցուցադրեն զորավարժություններում:  
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն