Հայ-ադրբեջանական «դրական ազդակները». Ճանապարհների ապաշրջափակումը սկսվա՞ծ է


Հայ-ադրբեջանական «դրական ազդակները». Ճանապարհների ապաշրջափակումը սկսվա՞ծ է

  • 28-01-2022 16:03:27   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հայտարարել է ստեղծված «նոր հիանալի հնարավորությունների» մասին: Նա ասել է, թե Հայաստանից դրական ազդակներ է ստանում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և  նույնիսկ Իրանին հրավիրել մասնակցելու ապագա նախագծին։ «Բարեհաջող կերպով ընթանում է ինչպես ավտոճանապարհային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների շինարարությունը: Հայաստանից նույնպես դրական լուրեր են գալիս: Հայաստանը նույնպես նախատեսում է մեկնարկել այդ աշխատանքներն իր տարածքում»,- ասել է Ալիևը: 
 
Նշենք, որ հունվարի 24-ին` ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հետ համաձայնության են եկել, որ պետք է սկսեն Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ այդ ծրագիրը տասնյակ անգամ ավելի էժան է. նախնական գնահատականով` 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է, ինչը Հայաստանի համար շատ ծանր բեռ չէ: Նա նաև ասել է, որ շատ միջազգային դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, և շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ նույնիսկ Հայաստանի պետական բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի: 
 
Շարունակությունը՝ տեսանյութում 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play