Ադրբեջանից փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հայկական կողմի առաջարկներից հատկապես ո՞ր մասն է անընդունելի. Արարատ Միրզոյան


Ադրբեջանից փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հայկական կողմի առաջարկներից հատկապես ո՞ր մասն է անընդունելի. Արարատ Միրզոյան

  • 28-01-2022 16:20:34   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 
«Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝  ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- նշել է Միրզոյանը:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանից հնչել էին հայտարարություններ, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում, ինչին հետևեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում էր, որ սահմանազատռման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play