Բանակի օրը պետք է նշել հավուր պատշաճի, տոնին հաղորդելով համապետական ու համահայկական նշանակություն


Բանակի օրը պետք է նշել հավուր պատշաճի, տոնին հաղորդելով համապետական ու համահայկական նշանակություն

  • 28-01-2022 19:41:36   | Հայաստան  |  Քաղաքական

Ես մնում եմ այն համոզմանը, որ քանի դեռ մեր տարածաշրջանում չի հաստատվել լիակատար խաղաղություն, և արտաքին ռազմական սպառնալիքները չեն վերացել, բանակի օրը պետք է նշել հավուր պատշաճի, Հայաստանի բոլոր բնակավայրերում, բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում՝ այդ տոնին հաղորդելով համապետական ու համահայկական նշանակություն:
Ինչպես սեպտեմբերի 21-ը, բանակի օրը նույնպես պետք է ընկալվի ու դառնա մեր ամենակարևոր տոնը:
Մեր երեխաներին պետականության, անկախության և ինքնիշխանության արժեքներով դաստիարակելու, այդ արժեքներն անշրջելի դարձնելու համար շատ կարևոր է բանակի օրը դարձնել իսկական տոն և զինված ուժերի անձնակազմին ներգրավել տարբեր բնույթի  տոնակատարությունների:
Հասկանալի է, որ բարդ ու չափազանծ ծանր իրավիճակում ենք հայտնվել նաև հոգեբանական տեսանկյունից, բայց անգամ այս պայմաններում չպետք է կոտրել զինվորի ոգին, նրա մարտունակությունը, ոգեղենությունը։
Ուժեղ, հզոր ու հաղթանակած լինելը նաև հոգեվիճակ է:
Մենք պարտավոր ենք ստեղծել այդպիսի ուժեղ ու հզոր հասարակություն՝ մեր պետության ու հասարակության առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու համար:
 
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ,
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական