Ուկրաինական ճգնաժամ. պատերազմը մեծ խնդիրներ է առաջացնելու նաև Հայաստանի համար


Ուկրաինական ճգնաժամ. պատերազմը մեծ խնդիրներ է առաջացնելու նաև Հայաստանի համար

  • 31-01-2022 16:30:11   | Հայաստան  |  Օրվա թեման



Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարո՞ղ է արդյոք այդ  լարվածությունը վերաճել ռազմական բախման, փորձագետները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն պնդում են` ստեղծված իրավիճակը վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար: 
 
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի անվտանգության պահանջներին, ինչին հաջորդեց Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչը իր քաղաքացիներին`  անհապաղ լքել Ուկրաինան: 
 
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողության բարձր ռիսկը, և կա դրա հետագա հանկարծակի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինան անհապաղ լքելու մասին»,- նշվում էր հաղորդագրության մեջ: 
 
Մանրամասն՝ տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Օրվա թեման

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play