Ռուս-թուրքական «դաշնակցային- մրցակցային» հարաբերությունները կպահպանվեն


Ռուս-թուրքական «դաշնակցային- մրցակցային» հարաբերությունները կպահպանվեն

  • 03-02-2022 17:28:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը գրում է
 
«Այսօր Էրդողանը մեկնում է Կիև, սակայն քչերն են հավատում, թե Անկարան կարող է միջնորդ դառնալ ռուս- ուկրաինական հարաբերություններում` չնայած այն հանգամանքին, որ մոտ ժամանակներս սպասվում է նաեւ Էրդողան- Պուտին հանդիպումը։
 
Թուրքական միջնորդությունն, ըստ էության, մերժված է Մոսկվայի կողմից, նման հեռանկարին թերահավատորեն են վերաբերում նաև Կիեւում։
 
Մյուս կողմից, Թուրքիան այս հակամարտության մեջ դիրքավորվել է որպես ՆԱՏՕ անդամ ու ոչ միայն դատապարտում է Ղրիմի «ռուսական անեքսիան», այլ նաև «Բայրաքթարներով» զինում է Ուկրաինային։
 
Ռուս- թուրքական հարաբերություններն իսկապես արտառոց են։ Մի կողմից, Պուտինն ու Էրդողանը չգրված դաշինք ունեն` ավտորիտար ռեժիմների «անձեռնմխելիության» ու Արևմուտքին հակադրվելու հարցերում, մյուս կողմից` Լիբիայում, Հարավային Կովկասում, նաև` Ուկրաինայում նրանք մրցակիցներ են։
 
Ռուս- թուրքական «դաշնակցային- մրցակցային» հարաբերությունները կպահպանվեն»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play