Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

  • 04-02-2022 16:00:34   | Հայաստան  |  Հասարակություն

Երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 4-ին կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
 
Արթուր Գրիգորյան (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) ծնվել է 1958 թվականի հուլիսի 31-ին, Երևանում:
 
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտական ազգային կենտրոնում:
 
1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր։
 
1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
 
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
 
1996 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2005-ին՝ ԼՂՀ և «Վաչագան Բարեպաշտ» մեդալների: 
 
2008թ-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
 
2003թ.-ից  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:
 
2011 թվականից՝ Հայաստանի Հանրապետության  ժողովրդական արտիստ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես