Հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են


Հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են

  • 07-02-2022 16:39:48   | Հայաստան  |  Քաղաքական

Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում
 
«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիս, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ»,- նշված է գրառման մեջ:
 
Մարզպետը գերիների վերադարձի հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ՝ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական