Ի՞նչ կարող են նշանակել Բրիտանիայի դեսպանի խոսքերը, թե Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի


Ի՞նչ կարող են նշանակել Բրիտանիայի դեսպանի խոսքերը, թե Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի

  • 08-02-2022 17:07:31   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Հայաստանում Բրիտանիայի դեսպանն ասել է, որ Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի։ Շատերը ոգեւորվել են, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը։
Լրագրողներին կոչ եմ անում առիթի դեպքում դեսպանին հարցնել, թե ինչ է հասկանում Արցախի հարցի համապարփակ լուծման տակ։
 
Նախ, Բրիտանիան մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում է Ադրբեջանում կատարել, երկրորդ' Բրիտանիան պետք է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել։ Սա է Բրիտանիայի Կովկասում քաղաքականության նպատակները։ Այսինքն, պաշտպանել ու ընդարձակել իր ներդրումներն ու մեծացնել իր ազդեցությունը Կովկասում։
 
Հիմա հարց, ձեր կարծիքով ինչ է կարող նշանակել դեսպանի խոսքերը։ Պետք է պարզ լինի, որ համապարփակ լուծումն, ըստ դեսպանի, սթափ մտածելու դեպքում, նշանակում է, որ Արցախը պետք է ամբողջովին հայտնվի Ադրբեջանի  սուվերենության տակ, խաղաղապահները պետք է հեռանան, բնականաբար, տեղի հայերը նույնպես։
Սա է դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Համենայն դեպս, առիթի դեպքում, դեսպանին հարց տվեք ու կհամոզվեք, որ ձեր հարցի ուղիղ պատասխանը չեք ստանա։
 
Հ.Գ.Հակառակ տեսակետ ունեցողներին կխնդրեմ հիմնավորել, թե Բրիտանիայի ինչին է պետք, որ Արցախը մնա հայկական, Հայաստանի հայկական մնալու մասին չեմ հարցնում, դրա մասին հաջորդ փուլում կհարցնեն, եթե «համապարփակ» լուծումն իրականություն դառնա»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն