Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում. Թագուհի Թովմասյան


Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում. Թագուհի Թովմասյան

  • 08-02-2022 17:22:52   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։ Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան մամուլի հաղորդագրությունը
 
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանի նման քաղաքականությունը խստագույնս պետք է դատապարտվի և արժանանա համապատասխան գնահատականի»,- նշել է պատգամավորը: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play