Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում աջակցել Բելառուսին. Միրզոյանն անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը

Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում աջակցել Բելառուսին. Միրզոյանն անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը

  • 09-02-2022 17:16:42   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հայաստանի հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ` խնդրելով ՀՀ արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունը: 
 
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանի կողմից եղել է համապատասխան արձագանք և Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, ապա հավելեց. «Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն ու մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանը, քննարման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում` մեր երկրում: Պետք է կրկնեմ` մեր խորին համոզմամբ, այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող եք լինել` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնություն չունեն»: 
 
Նախարարը հաստատեց տեղեկությունը, որ երեկ Բելոռուսի դեպանը կանչվել է ԱԳՆ:  «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ նման հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը ու սուվերենությունը, ինչու չէ` նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտերը, որոնց հիմա վրա մեր երկրների միջև համագործակցություն կա: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք շարունակել հետայսու ևս պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին միջազգային հարթակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը:  
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական