Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա. ԱԽ քարտուղար

Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա. ԱԽ քարտուղար

  • 10-02-2022 13:30:15   | Հայաստան  |  Քաղաքական

 Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 
 
«Հայաստանի օրակարգում նման հարց չկա, եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին», - ասաց ԱԽ քարտուղարը:
 
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին, Արմեն Գրիգորյանը նշեց. «Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժժողովրդի միջև»:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական