Փաշինյանի «անմեղությունը» դակող նոտարը


Փաշինյանի «անմեղությունը» դակող նոտարը

  • 10-02-2022 18:51:00   | Հայաստան  |  Քաղաքական

Այս հանձնաժողովը Փաշինյանի "անմեղությունը" դակող "նոտար" է։։
ԱԺ-ում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Այս հանձնաժողովը ստեղծվեց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կայունացնել սեփական իշխանությունը։
Հանձնաժողովը գործելու է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությամբ։
Նման իրավիճակում, երբ ԱԺ-ում ներկայացված ուժերն իրենց համար "նշանակել" են "մեղավորներ", պետք չէ արդյունավետություն ակնկալել այս հանձնաժողովից։
Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատել է պնդումս, երբ քանիցս խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, թե ով է մեղավոր պատերազմի պարտության համար։
Իշխանության համար` այս հանձնաժողովը Փաշինյանի "անմեղությունը" դակող "նոտար" է։
 
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական