Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալ


Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալ

  • 11-02-2022 17:30:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները:
 
Նշենք, որ Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ունի 4 սուպեր տեսախցիկներ. 64 ՄՊ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո տեսախցիկ՝ շրջակա աշխարհի դետալները բացահայտելու համար, 2 ՄՊ-ոց խորության տեսախցիկ և 118-աստիճանանոց ուլտրա լայն դիտանկյունով 8 ՄՊ-ոց տեսախցիկ՝  ավելի ընդգրկուն կադրեր ստանալու համար: Բացի այդ, 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով և AMOLED կետային էկրանով սմարթֆոնը նույնիսկ գերբեռնված աշխատանքի դեպքում կարող է առանց լիցքավորման ծառայել մինչև 2 օր:  
 
«Հասցրե՛ք ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկն ամենահարմար գնով և ստացեք կոմպակտ ու ոճային Accesstyle Flame TWS անլար ականջակալները որպես նվեր: Առաջարկից հնարավոր է օգտվել թե՛ առցանց, և թե՛ սպասարկման սրահում գնումը կատարելու դեպքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք նաև, որ նշված սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ ընդամենը 134 900 դրամով՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն