Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր

  • 16-02-2022 12:09:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը: 
 
Զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները:
 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված որակյալ, մատչելի ու անվճար բուժսպասարկումն ու առողջապահական մյուս ծառայությունների մատուցումը կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտի պատասխանատուների խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցները ծրագիրը պատշաճ ու ժամանակին կատարելու համար:
 
Նախագահը հանձնարարել է մշակել համակարգի զարգացման հայեցակարգ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և հաշվի առնելով բոլոր շահառու խմբերի մտահոգություններն ու առաջարկները:
 
Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Հանրապետությունում համավարակային իրավիճակը և ոլորտում առկա այլ խնդիրներ, ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն