Մեզ փաստացիորեն առաջարկում են դառնալ թուրանական պատրանքի համար մայրուղի. Վարդան Ոսկանյան


Մեզ փաստացիորեն առաջարկում են դառնալ թուրանական պատրանքի համար մայրուղի. Վարդան Ոսկանյան

  • 18-02-2022 16:33:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
 
«Երբ խոսվում է Հայաստանի  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին ամեն ինչ հստակ է՝ հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը։ Այսինքն Հայաստանը միմյանց է կապում այս երկու երկրների նավահանգիստները և ցամաքային ուղիները։
 
Երբ խոսվում է Արևելք-Արեմուտք ավտոմայրուղու մասին (ի դեպ, հստակ չէ՝ Սյունիքի մարզի հարավո՞վ,  հյուսիսո՞վ, թե՞ երկուսով միասին), կրկին ամեն ինչ պարզ է՝ արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան։  Ուստի այստեղ արդեն Հայաստանն իրար է միացնում Բաքուն և Ստամբուլը։
 
Մեր երկիրը դառնում է կապող օղակ երկու քաղաքների միջև, որոնցից մեկում մեզ ցեղասպանած երիտթուրքերի անուններով փողոցներ են, իսկ մյուսում՝ խայտառակ «ռազմավարի պուրակ» կոչեցյալը։
 
Մեզ փաստացիորեն առաջարկում են, պատկերավոր ասած, ամոթի  վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել՝ դառնալով թուրանական պատրանքի համար մայրուղի»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն