Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են հայաստանցի օգտատերերի վրա գրոհները


Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են հայաստանցի օգտատերերի վրա գրոհները

  • 23-02-2022 11:54:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:   Ֆիշինգային գրոհների 2021-ին ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 4,28%-ը։ Վրաստանում նման գրոհների նույն տարում բախվել է օգտատերերի 1,87%-ը, իսկ Ադրբեջանում՝ 6,75%-ը։ Հայաստանում ֆիշինգային գրոհների 2020-ին բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։
 
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային մակարդակը 2021-ին կազմել է 8,2% նախորդ տարվա 13,21%-ի դիմաց։ Այդ տարի «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ հաջողվել է կանխել օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 253 365 212 փորձ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2020-ին կազմել է 434 898 635։
 
Ընդ որում, անցյալ տարի «Հակաֆիշինգ» համակարգի գործարկումների քանակով առաջին տեղում է Բրազիլիան, որտեղ խարդախների ուղարկած հղումներով գոնե մեկ անգամ փորձել են անցնել օգտատերերի 12,39%-ը։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ֆրանսիան (12,21%) և Պորտուգալիան (11,40%):
 
«2021-ին առցանց խանութները մնացել են պահանջված, և դա արտացոլվել է ֆիշինգում. ամենից հաճախ խարդախները քողարկել են իրենց էջերն առցանց խանութների կայքերի անվան տակ (17,61%)։ Նվազագույն առավելությամբ երկրորդ տեղում են գլոբալ ինտերնետ-պորտալները (17,27%), իսկ երրորդ տեղ են բարձրացել վճարային համակարգերը (13,11%), որոնց բաժինն աճել է 4,7 տոկոսային կետով և շրջանցել բանկերի (11,11%) և սոցիալական ցանցերի (6,34%) ցուցանիշը: Մեսենջերները (4,36%) և հեռահաղորդակցական ընկերությունները (2,09%) մնացել են համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերում, թեև դրանց բաժինը նվազել է: ՏՏ ընկերությունները (2,00%) և ֆինանսական ծառայությունները (1,90%) նույնպես պահպանել են իրենց դիրքերը վարկանիշում: Իսկ տասնյակը եզրափակում են առցանց խաղերը (1,51 տոկոս), որոնց օգտատերերը 2021-ին ավելի հաճախ են չարագործների թիրախ դարձել, քան առաքման ծառայությունների օգտատերերը»,- նշում են ընկերության փորձագետները։ 
 
Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակը կամ հաղորդագրությունն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե չկա վստահություն դրանց բարեհուսության հարցում, պետք չէ բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, պետք է անհապաղ փոխի այն։ Պետք է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ