Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան


Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

  • 23-02-2022 18:33:23   | Թուրքիա  |  Քաղաքական

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
 
Ըստ աղբյուրի, դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, որ փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:
 
Պոլսո Հայոց պատրիարքն ասել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել է, որ լավ հարաբերությունները ոչ միայն երկու երկրների քաղաքացիների, նաև շրջանի երկրների համար խաղաղության միջավայր պետք է ստեղծի, ինչպես նաև տնտեսական, մշակութայի զարգացումների դուռ պետք է բացի։
 
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի ու  Սերդար Քըլըչիերկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական