Մարդասպանին գրավի դիմաց ազատ են արձակել. ԲԴԽ-ն (ակցիա ԲԴԽ-ի դիմաց) պարտավոր է գնահատական տալ.Ռուզան Ադանալյան


Մարդասպանին գրավի դիմաց ազատ են արձակել. ԲԴԽ-ն (ակցիա ԲԴԽ-ի դիմաց) պարտավոր է գնահատական տալ.Ռուզան Ադանալյան

  • 23-02-2022 20:56:25   | Հայաստան  |  Իրավունք

Գյումրիում դաժանաբար  սպանված եւ հասարակական մեծ հնչեղություն ստացած 25 -ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով' մարդասպանության համար մեղադրվող ամբաստանյալին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանն այսօր որոշում է կայացրել վերջինին գրավի դիմաց ազատ արձակել։
 
Վաղը' 24.02.22թ.,ժամը 11:00 Արտյոմի մայրը' Ռուզան Ադանալյանն, ով տուժողի իրավահաջորդն է եւ միաժամանակ "Կյանքի իրավունք" իրավապաշտպան ՀԿ նախագահ' իրականացնելու է բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց։
Ձեր աջակցությունն ու լուսաբանումը խիստ անհրաժեշտ է։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք