«Ուկրաինան ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից, նաև խնդրելով փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ռուսաստանի համար։
Կասկած չունեմ, որ Թուրքիան կսպասի մի քանի օր ' հասկանալու համար, թե ինչպես է ընթանում պատերազմը և իր համար ձեռնտու որոշում կկայացնի։
Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարել է, որ իրենք ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի կողմնակից են։ Փաստացի Ալիևը զոհաբերել է Ադրբեջան-Ուկրաինա դաշինքը այն դեպքում, երբ 2020-ի պատերազմի ժամանակ Ուկրաինան պաշտոնապես աջակցություն հայտնեց Ադրբեջանին։
Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։ Պետք է վայրկյան առաջ կողմնորոշվել և քայլեր անել։ Մեր իներտությունը հանգեցնելու է 1921-ի տարածքային կորուստների կրկնությանը։»