Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկին՝ Պուտինին


Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկին՝ Պուտինին

  • 25-02-2022 16:40:27   | Ուկրաինա  |  Քաղաքական

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձն է արել: Նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչով։
 
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում: Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկային կորուստներին վերջ տալու համար»,- ասել է նա:
 
Դրանից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ բարձր մակարդակով: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական