Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձն է արել: Նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչով։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում: Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկային կորուստներին վերջ տալու համար»,- ասել է նա:
Դրանից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ բարձր մակարդակով: