Զելենսկին չի կռվում, որովհետև պայմանավորվածություններ ունի. Սոնա Նազարյան


Զելենսկին չի կռվում, որովհետև պայմանավորվածություններ ունի. Սոնա Նազարյան

  • 25-02-2022 19:16:28   | Ուկրաինա  |  Միջազգային

Հայեր ջան, խելքի եկեք։ Էս ի՞նչ եք անում։ Իբրև քի՞չ ենք պառակտված, հիմա էլ ուրիշների համա՞ր եք իրար հետ վիճում։ Եկեք մենք մեր մասին մտածենք, որ անմասն չենք մնալու էս պատերազմից։ Երբ մենք էինք պատերազմի մեջ, կրակի տակ, երբ մեր զավակներն էին զոհվում, ո՞վ էր ցավում մեզ համար։ Այս պատերազմը մեզ չի շրջանցելու, և մենք կամ փրկվելու ենք ճիշտ դիրքորոշվելու դեպքում, կամ ոտատակ ենք գնալու։ 
Այս պատերազմը Ուկրաինան կիսելու համար է։ Արևմուտքը օգտագործում է Ուկրաինային՝ կործանելու համար Ռուսաստանին։ Ոնց հասկանում եմ՝ Զելենսկին էլ չի կռվում, որովհետև պայմանավորվածություններ ունի։ Նա մեղադրում է աշխարհին Ուկրաինային մենակ թողնելու համար։ ... Երանի մեզ էլ այդքանով մենակ թողած լինեին... Ամիսներ շարունակ ՆԱՏՕն մեծ քանակի զինտեխնիկա լցրեց Ուկրաինա։ Ունեն 250000 զորք։ Ինչու՞ չեն կռվում... արդեն պարզ է։ Մեր 44 օր ոտքերը չլվացած տղերքի ոտները լվան, ջուրը խմեն դրանք։ Մեր տղերքը ավտոմատով կռվեցին աթս֊ների դեմ, իրենց կյանքով պահեցին 44 օր։ Ու կռվեցին 88մլն թուրքիայի, 10մլն ադրբեջանի, պակիստանի դեմ։ Շրջափակման մեջ էինք, ճանապարհները փակել էր վրաստանը մեզ համար... Ոչ մի զենք ու զինտեխնիկայի օգնություն չենք ստացել։ Ու էսքանից առավել մեր ամենամեծ թշնամին ներսի դավաճաններն  էին, որոնք եթե չլինեին՝ այսքանով հանդերձ չէինք պարտվի։ 
"Դաշնակից" Ռուսաստանը ամեն ինչ արեց հանուն մեր պարտության, 3 օր առաջ կնքեց ռազմական դաշինք ադրբեջանի հետ.... ու դուք հիմա Ռուսաստա՞ն եք բալետ անում։ Ուկրաինան նույնպես օգնեց մեր թշնամուն ու շնորհավորում էր ադրբեջանին հաղթանակի ու "տարածքային ամբողջականությունը վերականգնելու" համար։ Ու դուք Ուկրաինայի համա՞ր եք իրար վիրավորում։ 
Սովորեք լինել չեզոք նման դեպքերում (կողմերին կոչ ենք անում զգոնության)։ Մտածեք ճիշտ դիրքորոշվելու և ոտատակ չգնալու մասին։ Ցավոք, գաղութ երկրում չեն լինում այնպիսի իշխանություններ, որոնք կգործեն հանուն հայրենիքի...Հասկանալով այդքանը ավելորդ եմ համարում խոսելը, առաջարկելը։
Միայն մի բան եմ խնդրում՝ հարգեք միմյանց կարծիքը և հնարավորինս չեզոքություն պահպանեք։ Վարվեք այնպես, ինչպես օտարներն են վարվում մեր ցավի ժամանակ (թեև դժվար է չցավել անմեղ ժողովրդի համար, որովհետև "ճորտը կռվում է, տերը ճարպոտում)։ Առաջինը սիրեք ձեր ազգն ու ձեր երկիրը։ Մենք ամենադժվար վիճակում ենք, հավատացեք։ Աստված պահի մեր ազգն ու Երկիրը։
 
միջազգայնագետ, պատմաբան 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play