Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով. Էդմոն Մարուքյան


Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով. Էդմոն Մարուքյան

  • 26-02-2022 14:19:03   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
«Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից»,- նշել է նա: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն