Հիմա Ադրբեջանն Արցախում չի գնա որևէ ռազմական գործողության, եթե նրան չհրահրեն

Հիմա Ադրբեջանն Արցախում չի գնա որևէ ռազմական գործողության, եթե նրան չհրահրեն

  • 26-02-2022 21:01:15   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի կողմից վարվող հոգեբանական պատերազմը չի խախտում և ոչ մի պայմանավորվածություն, քանի որ չի էլ եղել որևէ պայմանավորվածություն հենց նման հնարավոր դեպքերի հետ կապված։ Ես դեռ այն կարծիքին եմ,  որ հատկապես հիմա Ադրբեջանն Արցախում չի գնա որևէ ռազմական գործողություն, իհարկե եթե նրան չհրահրեն որևէ այլ տեղից։ Իսկ ռազմական գործողության դեպքում Արցախի իշխանությունը կարող է պարզապես դիմել ՌԴ իշխանությանն իրենց անվտանգությունը ապահովելու համար։ 
Այսօր որոշակի առումով ՀՀ-ն է գտնվում ռիսկային գոտում։  ՌԴ-ի և Ուկրաինայի  ռազմական հակամարտությունը որքան երկարի, այնքան ՀՀ ռիսկայնությունը կբարձրանա։ Սակայն վերադառնամ կրկին Արցախին։ Այսօր Ադրբեջանի համար մնացել է միայն մեկ բաց պատուհան, որից էլ նա օգտվում է ։ Այդ բաց պատուհանը Արցախի վրա հոգեբանորեն ազդելն է, այնուհետև հայաթափելն է։ Եթե նրան հաջողվի հայաթափել Արցախը, ապա կարող է վստահորեն ռուսներին ասել, որ Արցախում անելիք չունեն, քանի որ չկա բնակչություն։
 
ռազմական փորձագետ
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական