Ուկրաինական պատերազմի ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Իրանի և Արևմուտքի միջև բանակցություններում


Ուկրաինական պատերազմի ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Իրանի և Արևմուտքի միջև բանակցություններում

  • 28-02-2022 16:08:27   | Իրան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է
 
«Ուկրաինական պատերազմի ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Իրանի և Արևմուտքի միջև բանակցություններում։   
 
Գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին այս գիշեր վերադառնալու է Վիեննա՝ նոր օրակարգով բանակցությունները շարունակելու և, կարծես թե ավարտին հասցնելու նպատակով։ Մինչ այդ, Վիեննայում՝ առանց Իրանի, կայացել են մի քանի մասնագիտական քննարկումներ: 
 
Երեկ կայացել է Իրանի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Իրան-Արևմուտք բանակցային գործընթացը։ Դատելով  համաձայնագրի հակառակորդներից մեկի՝ Սաիդ Ջալիլիի հակասական հայտարարություններից՝ իրանական կողմը սկզբունքային որոշում է կայացրել համաձայնագրի վերաբերյալ։ Այսօր Իրանի ԱԱԲԽ գլխավոր քարտուղար Ալի Շամխանին համաձայնագրի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի իր պաշտոնակցի հետ։  
 
ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Հ․ Ամիրաբդոլահիանը իր պաշտոնական թվիթերում գրել է, որ համաձայնագրի տեքստը մանրակրկրտորեն ուսումնասիրվում է, բոլոր կողմերը ձգտում են հասնել ընդունելի համաձայնագրի և եթե Արևմուտքը Իրանի կարմիր գծերը ապահովելու համաձայնություն տա, ապա համաձայնագիրը կնքվելու է։ Իրանի կողմից առաջ քաշված հիմնական կարմիր գծերն են պատժամիջոցների զգալի մասի վերացումը, պայմանագրի միակողմանի խզման բացառումը և Իրանի հրթիռային ծրագրը։  
 
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամի ազդեցությանը Իրան-Արևմուտք բանակցությունների վրա, ապա դրա ռիսկը ներկա պահին կարծես մեծ չէ, սակայն համաշխարհային շուկայում էներգետիկ ռեսուրսների գնաճը կարող է Իրանին հավելյալ վստահություն տալ բանակցություննում նոր զիջումների հասնելու տեսանկյունից»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play