Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են


Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են

  • 02-03-2022 11:21:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Անցած տարին բնութագրվեց Հարավային Կովկասի երկրների օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների թուլացմամբ, ինչը համահունչ է համաշխարհային միտումներին։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ին Հայաստանում վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել մոբայլ օգտատերերի 1,58%-ն այն դեպքում, երբ նման օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 0,84%, իսկ Ադրբեջանում՝ 3,76%: 2020-ին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին: 
 
Ընդ որում, եթե անցյալ տարի մոբայլ բանկային տրոյացիները Հայաստանում գրոհել են օգտատերերի 0,03%-ին, Վրաստանում՝ 0,02%-ին, իսկ Ադրբեջանում՝ 0,04%-ին, ապա 2020-ին այդ ցուցանիշներն ըստ երկրների կազմել են, համապատասխանաբար, 0,05, 0,09 և 0,06%: 
 
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա 2021-ին դրանց գրոհները նույնպես թուլացել են նախորդ տարվա համեմատ. այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների մասնաբաժինը Հայաստանում նվազել է 0,03-ից մինչև 0,02%, Վրաստանում՝ 0,02-ից մինչև 0,01%, Ադրբեջանում՝ 0,04-ից մինչև 0,02%: 
 
«2021-ին մենք մոբայլ օգտատերերի վրա գրոհների թվի նվազման միտում ենք նկատել։ Սակայն ուրախանալը վաղ է. գրոհներն ավելի ճարտարամիտ են դառնում ինչպես վնասաբեր ԾԱ-ի ֆունկցիոնալության, այնպես էլ օգտագործվող վեկտորների ընտրության հարցում։ Փորձագետները շարունակում էին վնասաբեր ԾԱ գտնել Google Play-ում տեղադրված հավելվածներում, չնայած հարթակ սպառնալիքների ներթափանցման դեմ Google-ի պայքարին: 2021-ին հատկապես աչքի են ընկել Joker տրյացին, որը օգտատիրոջ վրա վճարովի բաժանորդագրություններ է ձևակերպում, և Facebook-ի հաշվեգրերից հաշվառման տվյալներ գողացող Facestealer տրոյացին, ինչպես նաև տարբեր բանկային տրոյացիների բեռնիչները»,- նշում են ընկերության փորձագետները:
 
Մոբայլ սարքերի վարակումից  պաշտպանվելու համար նրանք օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին թարմացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ