Իրավունք չունենք հապաղել, թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան. Սուրեն Պապիկյան


Իրավունք չունենք հապաղել, թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան. Սուրեն Պապիկյան

  • 02-03-2022 17:23:09   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե Եվրասիական տարածաշրջանում նման ճգնաժամային պայմաններում ինչո՞ւ որոշվեց նման ծավալի փոփոխություններ կատարել Գլխավոր շտաբում: 
«Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակում այս փոփոխություններն ավելի են մեծացնում սպառնալիքները, առավել ևս, որ Գլխավոր շտաբի պետի թեկանծու դեռևս չկա»,- հարց ուղղեց պատգամավորը: 
 
Ի պատասխան պաշտպանության նախարարը նշեց. «Եթե մենք հետևենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու առաջնորդվենք դրանցով, հնարավոր է`մենք որևէ փոփոխություն չանենք: Վերջին մի քանի տարիներին իրավիճակն ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որ վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, սակայն, մյուս կողմից, բարեփոխումները անհրաժեշտ են, և մենք այսօր իրավունք չունենք հապաղել:  Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վստահ եմ` վաղուց ժամանակն է, որ պաշտպանական գերատեսչությունում հնարավորություն տանք պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին: 
 
Ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, սակայն չեմ կարող նաև չասել` ամեն ինչ կախված է անձերից: Բնականաբար, մեր այս մոտեցումը, որը վերջին իրադարձություններից մեկ օր առաջ է տեղի ունեցել, բխում է ՊՆ ղեկավարի դիրքորոշումից, սակայն դա համաձայնվեցվել է ՀՀ ղեկավարի հետ: Ամեն ինչ միտված է նրան, որ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ»,- ասաց Պապիկյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական