Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել. Միրզոյանը՝ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպման մասին

Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել. Միրզոյանը՝ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպման մասին

  • 02-03-2022 17:35:21   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Վիեննայում օրեր առաջ տեղի ունեցած հայ և թուրք բանագնացների հանդիպմանը: ԱԳ նախարարն ասաց, թե կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենալու առանց նախապայմանների և  գործընթացի վերջնաարդյունքը հարաբերությունների կագավորումն ու սահմանի բացումն են լինելու:
 
«Ես հանդիպումը գնահատում եմ դրական: Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան առաջին հանդիպմանը: Բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ երկրորդ հանդիպումից հետո դժվար է ակնկալել»,- նշեց նա: 
 
Թե երբ կլինի բանագնացների երրորդ հանդիպումը, Միրզոյանը չհայտնեց՝ նշելով, որ դեռ հստակություն չկա:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական

Մեդիա կենտրոն
04-07-2022 11:00 | Ասուլիս

Մեդիա կենտրոն

Մեդիա կենտրոն
04-07-2022 13:00 | Քննարկում

Մեդիա կենտրոն

Sputnik Արմենիա
04-07-2022 15:00 | Տեսակամուրջ

Sputnik Արմենիա