Ի՞նչ է արվում Ուկրաինայի հայերին օգնելու համար. մանրամասներ է ներկայացրել Արարատ Միրզոյանը

Ի՞նչ է արվում Ուկրաինայի հայերին օգնելու համար. մանրամասներ է ներկայացրել Արարատ Միրզոյանը

  • 02-03-2022 17:59:09   | Ուկրաինա  |  Քաղաքական

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և ցանկանում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Այս մասին Խորհրդարանում հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` մանրամասնելով, թե ինչ է արվում Ուկրաինայում գտնվող հայերին օգնելու համար:  
 
«Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում է աշխատել, ընդ որում` եզակի դեսպանություններից է, որ շարունակում է մնալ Կիևում և աշխատել քաղաքացիների հետ: Կարող եմ ասել, որ մոտ 1500 զանգ են ստացել, եղել են նաև դեպքեր, որ քաղաքացիները փորձել են կապվել և չի ստացվել, դրա համար ԱԳՆ-ում թեժ գիծ է  հաստատվել, մեր աշխատակիցները հետ են զանգում և խորհրդատվություն տրամադրում: 
 
Մենք բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ` Լեհաստան, Սլովակիա, Ռումիա, Մոլդովա և նույնիսկ Հունգարիա: Գիտեք, որ Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց ի պատիվ իրենց՝ ամեն ինչ անում են, որպեսզի աջակցեն։ Դիվանագետներ են գործուղվել այդ երկրներ, նրանք խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող մեր հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրել, աջակցել, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ»,- ասաց Միրզոյանը։
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական