Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պոտենցիալ հողատո՞ւ էին ըստ ձեր տրամաբանության. Ռուբինյանը՝ ընդդիմությանը


Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պոտենցիալ հողատո՞ւ էին ըստ ձեր տրամաբանության. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

  • 03-03-2022 17:12:05   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի ամբիոնից հարց ուղղեց ընդդիմադիր գործընկերներին`նշելով` Սանասարը, Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան ի՞նչ կարգավիճակ են ունեցել մեզ` Հայաստանի Հանրապետության հայերի և ղեկավարների համար: 
 
«Արձանագրված փաստ է, որ ՀՀ իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բանակցել են 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու շուրջ: Բնականաբար,  ոչ միայն դրա մասին են բանակցել, սակայն դա եղել է կոմպոնենտ տարբեր փաթեթների ու փուլերի: Հաշվի առենլով այս հանգամանքը, երբ ձեզանից շատերը, հարգելի' ընդդիմադիր գործընկերներ, ասում են` դուք հանձնել եք Արցախի 75 տոկոսը, հարց է առաջանում, արդյո՞ք դուք դա համարում եք Արցախի մաս կամ հայրենիքի մաս, տրամաբանորեն դա է նշանակում, և եթե այդպես է, ինչպես են ձեր կոալիցոն գործընկերներ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ և ըստ Ձեր տրամաբանության` արդյո՞ք նրանք պոտենցիալ հողատու էին»,- ասաց Ռուբինյանը: 
 
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը` իշխող խմբակցության պատգամավորը նկատեց, որ նույն իրավիճակն է ստեղծվում. «Երբ խոսվում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ինչո՞ւ, այ հողատուներ, ստորագրեցիք նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հանձնեցիք Արցախի 75 տոկոսը, որի հանձնելու շուրջ բանակցել են այդ նույն մարդու քաղաքական ղեկավարները, բայց նույն ուժի մեկ այլ ներկայացուցիչ ասում է՝ ինչո՞ւ շուտ չէիք կանգնեցնում պատերազմը, պետք էր համաձայնել համապատասխան ծրագրին, ըստ որի՝ նույն տարածքները պետք է հանձնվեին։ Ես հասկանում եմ, որ մեր հանրությունն ուղղակի կուշտ է այս խոսակցություններից։ Ինչքա՞ն կարելի է, մենք պատրաստվում ենք ևս 5 տարի հանրության դիմաց գալ ու շոուներ անե՞լ»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական