Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարափը հարվածեց նաև եվրոպական տնտեսությանը. եվրոն հիմա արժի 1,10 դոլար


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարափը հարվածեց նաև եվրոպական տնտեսությանը. եվրոն հիմա արժի 1,10 դոլար

  • 05-03-2022 16:00:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. 

«Յուրաքանչյուր պատերազմ,անկայունություն,ցնցում բացի տեսանելի պատճառներից ունի նաև շատ կարևոր ՛սակայն քողարկված ենթապատճառներ։
 
Օրինակ տեսեք։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարափը բնականաբար հարվածեց նաև եվրոպական տնտեսությանը, ինչը իր հերթին բերեց եվրոպական արտարժույթի անկմանը։ Եվրոն հիմա արժի 1,10 դոլար ,ինչը պաշտոնապես ֆիքսված ամենա ցածր ցուցանիշն է վերջին տասնամյակի ընթացքում։ Պարզապես հիշեցնեմ,որ միջազգային արտարժույթային շուկայում հենց եվրոն է հանդիսանում ամերիկյան  դոլարի հիմնական մրցակիցը։
 
Սա իհարկե չի նշանակում, որ եվրոպական տնտեսությունը «պայթեց», սակայն  հակառուսական տնտեսական  պատժամիջոցները  լուրջ հարված են հասցնելու եվրոպական ֆինանսա֊տնտեսական շուկային և պետք չէ լինել ֆինանսիստ կամ տնտեսագետ,որ հասկանալ թե  որ՞ պետության է առավել շահելու եվրոյի արժեզրկումից։
Նենց որ բացի տեսանելի աշխարհաքաղաքական «տուրուդմբոցից»  գոյություն ունեն նաև շատ հստակ ֆինանսա֊քաղաքական գործընթացներ,որոնք շատ պարզ ցույց են տալիս, թե ինչ է իրականում տեղի ունենում այս աշխարհաքաղաքական  «բոլոլայի» շղարշի տակ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն