Կակաչների ծաղկանոց հենց մայրաքաղաքի սրտում․ 14.000-ից ավելի գունագեղ ծաղիկներ սպասում են Ձեզ


Կակաչների ծաղկանոց հենց մայրաքաղաքի սրտում․ 14.000-ից ավելի գունագեղ ծաղիկներ սպասում են Ձեզ

  • 07-03-2022 16:28:57   | Հայաստան  |  Հասարակություն

Կակաչների ծաղկանոց հենց մայրաքաղաքի սրտում․ 14․000 և ավելի սպիտակ, դեղին, կարմիր, մանուշակագույն և այլ երանգների հոլանդական կակաչների բացօթյա ցուցահանդես-վաճառքը Հյուսիսային պողոտայի սկզբնամասում մեկնարկեց այսօր և կշարունակվի մինչև վաղը՝ Մարտի 8–ին, օրվա ավարտ։ 
 
Գարնանային աննախադեպ տոնական տրամադրությունը Երևան բերել է PROFAL  GROUP ընկերությունն իր О2 Gardens նախագծի շրջանակում։
 
Նման ձևաչափով Tulip Market-ը Երևանում առաջին միջոցառումն ու ծաղկային տոնավաճառն է, որի ընթացքում կականչների սիրահարները կարող են շրջել տարածքում, սեփական ձեռքերով արմատով կամ առանց արմատի քաղել ծաղիկներն ու յուրահատուկ փաթեթավորմամբ տուն տանել կամ նվիրել սիրելիներին։ 
 
Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրեց PROFAL GROUP-ի մարքեթինգի և վաճառքի մասնագետ, Tulip Market նախագծի համակարգող Արմինե Հարությունյանը, Tulip Market-ը նախաձեռնելիս ոգեշնչվել են Հոլանդիայում ամեն տարի անկացվող Կակաչի միջազգային օրվանից, որն այնտեղ ամենասպասված, ամենամարդաշատ ու գեղեցիկ քաղաքային տոներից է.
 
«Կակաչները գարնան խորհդանիշն են, դրանք տոն են պարգևում ու տրամադրություն ստեղծում։ Կանաչները նաև սիրո և հոգատարության խորհուրդ ունեն, այդ պատճառով էլ գարնանային տոներին մեր սիրելիներին ու հարազատներին այդ սերն ու ջերմությունը փոխանցելու համար հենց հոլանդական կակաչներն ընտրեցինք։ Ինչպես գիտենք՝ Հոլանդիան ծաղկի մշակույթի երկիրն է, այնտեղ մարդիկ պարզապես սիրում են ոչ միայն նվիրել ծաղիկներ, այլ հենց իրենց համար գնել, և որևէ հատուկ առիթի չեն սպասում ծաղիկներ նվիրելու համար։ Մեր նպատակներից մեկը նաև այդ գեղեցիկ ու կարևոր մշակույթը մեր երկրում ձևավորելն ու զարգացնելն է, որպեսզի սիրելիներին տոն, տրամադրություն ու ժպիտներ պարգևենք առանց առիթի»։
 
Ըստ Արմինե Հարությունյանի՝ կարևորելով Հայաստանում «Կանաչ նախագծերի» խթանումը՝ նախատեսում են հաջորդ տարիներին ավելի մեծ Tulip Market կազմակերպել, այն դարձնել յուրահատուկ տոն և ավելացնել երևանյան կոլորիտային ու գեղեցիկ միջոցառումների շարքին։ 
 
Իսկ մինչ այդ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը՝ հատկապես իգական սեռի,  հնարավորություն ունեն ոչ միայն վայելել գունագեղ կակաչների ներկայությունն, այլև Մարտի 8-ի երեկոյան՝ կանանց միջազգային տոնի կապակցությամբ, տեղում մասնակիցը դառնալ հաճելի անակնկալների։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն