Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից


Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից

  • 14-03-2022 16:57:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
 
Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար։
 
Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։
 
Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն